Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար
Դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն մեկնել է Մյունխեն՝ որդու՝ Ֆելիքիսի բուժման համար։ Նրա ընկերները օդանավակայանում հրաժեշտ են տվել նրանց՝ մաղթելով շուտափույթ ապաքինում Ֆելիքսին։
Բուժումը տևելու է 10 ամիս։
Հիշեցնենք Գոռ Հակոբյանը հանդես էր եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։
Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։


