Շոու-բիզնես

Գոհար Հարությունյանի ընտանեկան հանգիստը 5 երեխայի հետ Եգիպտոսում․ ֆոտո

Գոհար Հարությունյանի ընտանեկան հանգիստը 5 երեխայի հետ Եգիպտոսում։ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն ընտանիքի հետ Եգիպտոսում է, որտեղ վայելում է ամառային հանգիստը:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարն ասաց, որ աշնանային օրերին վայելում են ամառային հանգիստը: Ըստ նրա՝ այսպիսով` նախապատրաստվում են ձմռանն ավելի առողջ լինելուն:

Գոհարն ամառային ծովափնյա հանգստի սիրահար է, թեև խոստովանեց, որ բավականին մրսկան է:

Գոհար Հարությունյան

«Աշնանային այս հանգիստը 5 երեխայի հետ ավելի շատ գրիպի պրոֆիլակտիկա է: Ծովի օդ, ջուր, արևային լոգանք ենք ընդունում: Դա կարևորում եմ հատկապես երեխաների համար, որպեսզի  ձմռանը շատ չհիվանդանան»,- ասաց նա:

Բազմազավակ մայրիկը Եգիպտոս է մեկնել 2 դայակի հետ, այլապես անհնար կլիներ կազմակերպել հանգիստը 5 երեխայի, հատկապես, զույգ փոքրիկի հետ: «Երկու դայակ մեզ հետ են, բոլորս էլ հանգիստ, առանց տանջվելու հետևում ենք երեխաներին՝ միաժամանակ հասցնելով  վայելել նաև մեր հանգիստը: Երեխաներ իրենց համար նոր ընկերներ են գտնում, մենք էլ ամբողջ օրն իրենց խնամքն ու անվտանգությունն ենք ապահովում»,- ասաց Գոհարը:

Գոհար Հարությունյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել