«Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել». 37-ամյա արարատցին կախվել է անասնագոմում
«Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել». 37-ամյա արարատցին կախվել է անասնագոմում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սագսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված:
Նշված հասցե է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն էր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»: