Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքում իրավիճակի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերն ու լուսադեմին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանին, ունենք վիրավոր, նրան վիրահատել են:
Հարցին՝ ժամանակին ասվում էր, որ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ սահմանապահ զորքեր տեղակայելու հետ կապված, բանակցություններն ի՞նչ ավարտ ունեցան, Սանոսյանը նշեց.
«Ընթացքի մասին չեմ կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չեմ զբաղվում դրանով: Որոշակի պրոցես եղել է: Ես չեմ մասնակցում քննարկումներին, ուստի՝ որտե՞ղ է հասել ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, չեմ կարող ասել»:
Տեսանյութը ստորև