Մամուլ

Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգական ավտովթարից

Գնացել էին խաշ ուտելու. մանրամասներ ողբերգական ավտովթարից

Armtimes.com-ը գրում է․ Երեկ Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 5 անձանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել, մյուսը՝ նրանց մերձավորներից: Զոհվածները եւ միակ փրկվածը՝ ընտանիքի 15-ամյա դուստրը, գտնվել են միեւնույն՝ «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայում:

Աղջիկը անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Չարենցավանի բնակիչներից «Հայկական ժամանակ»-ին պատմեցին, որ Պետրոսյանների ընտանիքը հրավիրված է եղել Աբովյան քաղաք՝ բարեկամներից մեկի տուն. «Իրենց հարսի հարազատներից մեկն է հրավիրած եղել, գնացել էին խաշ ուտելու: Բացի ընտանիքի անդամներից, մեքենայում եղել է նաեւ հարսի քույրը՝ 33-34 տարեկան աղջիկ, որը եւս տեղում մահացել է»:

arzni avtovtar

Մեր զրուցակցի խոսքով՝ Պետրոսյանները համեստ, հարգված ընտանիք են եղել, ապրել են պապական տանը: Միջին ապրող էին, տան հարսն աշխատել է Չարենցավանի խանութներից մեկում՝ որպես վաճառողուհի, իսկ ամուսինը հարսանիքներ ու արարողություններ է նկարել.

«Նպաստ էին ստանում: Եթե չեմ սխալվում, նպաստն էլ հենց կենդանի մնացած ու հոսպիտալացված դստեր համար է. երեխան հաշմանդամություն ունի»:

Ընտանիքի հայրը՝ «ՎԱԶ-21 06»-ի վարորդը, 46 տարեկան էր, նրա կինը՝ 40 տարեկան, որդին՝ 17, իսկ ընտանիքի տատիկը՝ 63: Նրանք բոլորը Չարենցավանում են բնակվել: Իսկ հարսի քույրը 34 տարեկան էր, որ ապրում էր Բյուրեղավանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել