Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը (ֆոտո)
Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը (ֆոտո)
News.am-ը գրում է․ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված 57-ամյա Գայանե Ավետիսյանն իր հարեւանուհու՝ 52-ամյա Անահիտ Խալաթյանի հետ գնացել էր թոռնիկների համար գնումներ անելու։ Անահիտը եւ Գայանեն հարեւաններ էին, ապրում էին նույն շենքի տարբեր հարկերում։
News.am-ին հարեւանները պատմել են, որ Անահիտ Խալաթյանը եւ Գայանե Ավետիսյանն աշխատում էին հիվանդանոցում։ Նրանք երկուսն էլ 2 երեխա ունեին։ Անահիտ Խալաթյանը մեկ թոռնիկ ունի, սպասում էր երկրորդի ծննդին։ «Նրանք նաեւ բարեկամական կապեր ունեին՝ իրար քավոր-սանիկ էին։
Երկուսն էլ շատ լավ կանայք էին, արտակարգ ընտանիք ունեին, դաստիարակված որդիներ։ Անահիտի որդիներից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Անահիտը գնացել էր իր նոր ծնվող թոռնիկի համար գնումներ կատարելու, որ որոշ ժամանակ անց մեկներ նրանց մոտ»,- պատմեց նա։
Հարեւանները պատմեցին, որ Գայանե Ավետիսյանը ունի 4 թոռնիկ:
Գայանե Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր, իսկ Անահիտ Խալաթյանին հուղարկավորել են երեկ: