Մամուլ

Գյումրու փողոցում գտնված նորածնի վիճակը կայունանում է․ նոր մանրամասներ

Գյումրու փողոցում գտնված նորածնի վիճակը կայունանում է․ նոր մանրամասներ

Գյումրու փողոցում գտնված նորածինը դեռ Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ մասնագետների՝ երեխայի վիճակն աստիճանաբար կայունանում է: Երեկ ջերմություն է ունեցել, այսօր չունի:

«Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

noracin

Նշենք, որ հուլիսի 3-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:30-ի սահմաններում, Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին երեխա էր հայտնաբերվել: Նորածինը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց:

noracin erexa 2

Գտնված երեխան տղա է, 3 կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Բնածին արատ չի հայտնաբերվել: Նշենք նաև, որ մայրը դեռ չի գտնվել։

Կիսվել