Մամուլ

Գյումրիում թունավորվածներից 43-ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9-ը անչափահաս էին․ նոր մանրամասներ

Գյումրիում թունավորվածներից 43-ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրանցից 9-ը անչափահաս էին․ նոր մանրամասներ։

Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիի ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր՝ 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան)։ Գյումրիում թունավորվածներից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

«Ներկայումս հոսպիտալացված է մնացել 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»,- այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Գյումրիում սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ: Բժիշկների տեղեկացմամբ՝ հիվանդանոցում գտնվող հիվանդները հնարավոր է՝ օրվա ընթացքում դուրս գրվեն։

Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։

Կիսվել