Մամուլ

Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին․ հարազատների վիշտն անասելի էր

Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին․ հարազատների վիշտն անասելի էր

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Գյումրին խորը ցավով հրաժեշտ տվեց 23-ամյա Արթուր Սահակյանին: Խիզախ երիտասարդը զոհվեց ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հայրենիքը պաշտպանելիս:

Արթուր Սահակյանի ընտանիքը 10 տարի առաջ էր Ջավախքի Դամալա գյուղից Գյումրի տեղափոխվել: Նա ընտանիքի միակ որդին էր:

Հարազատների վիշտն անասելի է, եւ դեռ պատրաստ չեն խոսել իրենց քաջ որդու մասին, փոխարենը Արթուրի ընկերներն են որոշ դրվագներ հիշում եւ արցունքախառն պատմում:

Ընկերների պատմելով՝ դեպքից օրեր առաջ էր Արթուրը զանգահարել իրենց: Իրենց տեղեկություններով՝  թշնամու զինվորների հետ ձեռնամարտի բռնված տղաներից մեկն էլ Արթուրն է եղել:

Արթուր Սահակյան

Զրույցները սովորաբար կարճ են տևել, հուսադրել է շարունակ բոլորին, թե այնտեղ ամեն ինչ կարգին է: Արթուրը «Պատիվ ունեմ» ծրագրով էր բանակ մեկնել:

Դպրոցն ավարտելուց հետո միաժամանակ սովորել է եւ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում, եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Ընկերներն հիացմունքով են պատմում, թե քանի լեզվի էր տիրապետում Արթուրը, որքան վարժ էր խոսում արաբերեն, 23 տարեկան էր, բայց հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ:

Արթուր Սահակյանը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել