Գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքն է․ ներկա է 100-ից ավելի հյուր․ Տեսանյութ
Գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքն է․ ներկա է 100-ից ավելի հյուր․ Տեսանյութ
Hraparak.am-ը գրում է․ «բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն եւ ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։
Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։