Աշխարհ

Գիտնականները «հակաքովիդային» ծամոն են ստեղծել

Գիտնականները «հակաքովիդային» ծամոն են ստեղծել

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խումբը մի շարք այլ գիտական կազմակերպությունների հետ համատեղ ստեղծել է ծամոն, որը թքի մեջ չեզոքացնում է կորոնավիրուսը։

Այս մասին գրում է Sputnik Արմենիան, հղում անելով տեղի համալսարանի կայքին։ Նախագծի ղեկավար, University of Pennsylvania հիմնարար գիտությունների ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր Հենրի Դենիելի խոսքով` նման ծամոնը թույլ կտա նվազեցնել մարդուց մարդուն վարակը փոխանցելու հավանականությունը։

covid 19

Ծամոնի հիմքում գենետիկ նորագույն տեխնոլոգիաների և կենսաբանական նյութի կիրառմամբ ստացված ACE2 սպիտակուցն է։ Փորձի ընթացքում գիտական խումբն աճեցրել է ACE2–ն և միացրել այն հատուկ բաղադրիչի հետ, որը թույլ է տալիս սպիտակուցին ներթափանցել լորձաթաղանթի միջոցով:

Փորձերը ցույց են տվել, որ հակավիրուսային ծամոնը կարողացել է կանխել օրգանիզմի բջիջների մեջ վիրուսի ներթափանցումը, իսկ կորոնավիրուսով վարակվածների թքի մեջ վիրուս պարունակող ՌՆԹ–ի մակարդակը կտրուկ իջել է։

Կիսվել