Գիտնականները Երկրի մոտ պոտենցիալ բնակելի էկզոմոլորակ են հայտնաբերել
Գիտնականները Երկրի մոտ պոտենցիալ բնակելի էկզոմոլորակ են հայտնաբերել
Այս շաբաթ գիտնականները հայտարարել են մոտակա «գերերկրի» հայտնաբերման մասին, որը կարող է պոտենցիալ բնակելի լինել՝ անվանելով այն «ջրային աշխարհ», – գրում է News.am-ը հղում անելով CBS News-ին:
Մոնրեալի համալսարանի ղեկավարած թիմը օգտագործել է NASA-ի Transiting Exoplanet Survey Satellite-ի (TESS) դիտարկումները, ինչպես նաեւ գետնի վրա գտնվող աստղադիտակները, որպեսզի հայտնաբերի էկզոմոլորակ, որը նկարագրված է որպես պոտենցիալ քարքարոտ, ինչպես Երկիրը, բայց ավելի մեծ:
TOI-1452 b անունը ստացած էկզոմոլարակը պտտվում է կարմիր թզուկ աստղի շուրջը, որը գտնվում է մեր մոլորակից մոտ 100 լուսային տարի հեռավորության վրա, որը, ըստ գիտնականների, «բավական մոտ է»:
Գիտնականները վաղուց ենթադրում էին այլ օվկիանոս-մոլորակների գոյության մասին, սակայն դա հաստատելը դժվար էր: TOI-1452 b-ը մոտ 70 տոկոսով ավելի մեծ է, քան Երկիրը եւ մոտ հինգ անգամ ավելի զանգվածային, ինչը լիովին համապատասխանում է շատ խորը օվկիանոսի առկայությանը, սակայն հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ:
ՆԱՍԱ-ում ասում են, որ մոլորակը կարող է լինել նաեւ հսկայական ժայռ՝ ոչ մեծ մթնոլորտով կամ առանց մթնոլորտի, կամ նույնիսկ ժայռոտ մոլորակ՝ ջրածնից կամ հելիումից բաղկացած մթնոլորտով:
Չնայած մոտակա ուղեծրին՝ այն գտնվում է «բնակելի գոտում», ինչը նշանակում է, որ նրա մակերեսին կարող է ջուր լինել։
Եթե հաստատվի, որ «իր տեսակով այս եզակի» էկզոմոլորակը ջրային աշխարհ է, ապա նրա օվկիանոսը զգալիորեն ավելի խորը կլինի երկրայինից: Չնայած մեր մոլորակի 70 տոկոսը ջուր է, օվկիանոսները կազմում են մոլորակի զանգվածի 1 տոկոսից պակասը, մինչդեռ TOI -1452 b-ի վրա ջուրը կարող է կազմել նրա զանգվածի մինչեւ 30 տոկոսը՝ համաձայն մեկ մոդելի: