ՄամուլՏեսանյութ

«Գիտակցաբար դա արել ենք. չենք հերքում». ԱԻ նախարար

«Գիտակցաբար դա արել ենք. չենք հերքում». ԱԻ նախարար

Ինչպես հայտնել էինք, «Սուրմալու»-ի տարածքում վերսկսել են որոնողական աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ասել է՝ քանի դեռ ունենք չհայտնաբերված քաղաքացի, շինության ապամոնտաժման մասին խոսելը վաղ է:

Անդրադառնալով անհետ կորած քաղաքացիների հարազատների վրդովմունքին՝ նախարարը նշել է.

«Ձեռքով ենք աշխատել, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք ողջ մնացածներին կամ զոհվածների մարմինները. գիտակցաբար դա արել ենք, չենք հերքում»:

Փամբուխչյանը նշեց, որ որոնման տարածքը նեղացել է. «Քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, որից առաջացել է թե հրդեհ, թե հարվածային ալիք, դա իր հերթին բարդություններ է առաջացնում մեզ համար։

surmalu zoher

Նման հարվածային ալիքից եւ ջերմաստիճանից, նաեւ գոլորշիացում է տեղի ունեցել, շանսերը հուսադրող չեն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բացազատել այդ հատվածը, օգտագործել մեր շներին, նաեւ մեր որոնողափրկարարական խումբը փորձի մուտք գործել տվյալ հատված եւ իրականացնել աշխատանքներ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել