Գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
Գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
Տղայիս հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ «Սան Լազարո» սրահում, հասցեն՝ Լուկաշին 152:
Հուղարկավորությունը վաղը՝ Եռաբլուրում, ժամը 13։00-ին:
Այս մասին Ֆեյսբուքում գրել է գերության մեջ սպանված Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը:
Նշենք, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել էր, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ։