Աշխարհ

Գերմանիայում գնացքը դուրս է եկել գծերից․ կա 4 զոհ, 30 վիրավոր

Գերմանիայում գնացքը դուրս է եկել գծերից․ կա 4 զոհ, 30 վիրավոր

Առնվազն չորս մարդ մահացել, մոտ 30-ը՝ վիրավորվել է հարավարեւելյան Բավարիա հողում գծերից գնացքի դուրս գալու հետեւանքով, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Գնացքը, որում հիմնականում ուսանողներ են գտնվել, մեկնելիս է եղել Մյունխեն, երբ Գարմիշ-Պարտենկիրխենի մոտ երեք վագոն գծերից դուրս է եկել։

Քննիչները հայտնել են, որ աշխատում են վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

gnacq

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 13:15-ին, այն բանից անմիջապես հետո, երբ գնացքը Գարմիշ-Պարտենկիրխենից Մյունխեն է ուղեւորվել։

Հաղորդվում է, որ 15 տուժածներ ծանր վիճակով գտնվում են տեղի հիվանդանոցում։ Իշխանությունները հաստատել են նաեւ, որ տուժածների թվում մի քանի երեխա կա:

Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը պտտվել է լայն ոլորանով, սակայն Բավարիայի տրանսպորտի նախարար Քրիստիան Բերնրայթերը տարածաշրջանային BR հեռուստաընկերությանն ասել է, որ վթարը տեխնիկական անսարքության հետեւանք կարող է լինել:

Կիսվել