Մամուլ

Գերմանիայից մոտ 50 հայի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով

Թերթ․am-ը գրում է․ Գերմանիայից մոտ 50 հայերի են արտաքսել, որոնք ՀՀ են ժամանել հատուկ ուղիղ չվերթով: Այս մասին պատմեցին Գերմանիայից արտաքսված հայերը՝ շեշտելով, որ արտաքսվածների մեծ մասն ունեցել է առողջական խնդիրներ և Գերմանիայում է եղել բուժման նպատակով:

42-ամյա Տիգրան Հունանյանը պատմեց, որ ինքը շաքարային դիաբետով է հիվանդ, որն ախտահարել է նրա երիկամները, ինչից հետո նա դիալեզ է ստացել: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ստացած դիալեզից ինքն իրեն շատ վատ է զգացել: «Մոտ 2.5 տարի առաջ տեղափոխվեցի Գերմանիա ու իրենց դեղորայքից շատ լավ էի զգում: Իրենք բուժման ընթացքում որևէ տարբերություն չեն դրել իրենց քաղաքացիների ու մեր նկատմամբ, իսկ հիմա մեր Հայաստանն ասում է «եկե՛ք այստեղ, մենք կարող ենք ձեզ բուժել»,- ասաց նա:

Տիգրան Հունանյանն ընդգծեց, որ ինքն ունի 2 փոխպատվաստման կարիք և նշեց, որ հիվանդանոցից արդեն իսկ իրեն զանգել ու ասել էին, որ մոտ ժամանակներս իրենք կարող են վիրահատել. «Փոքր հասակում էր ինձ հարկավոր, բայց այդ ժամանակը, ցավոք, ինձ չտվեցին: Համապատասխան նամակն ունեի, որ շուտով պետք է վիրահատվեի, կեցության ևս 3 ամիս ժամանակ ունեի, բայց արտաքսեցին»,- ընդգծեց նա:

Արտաքսվածները պատմում են, որ իրենց արտաքսման մասին չեն տեղեկացրել, պարզապես երեկոյան ուշ ժամին այցելում ու արտաքսում են, նույնիսկ հետևել են պետքարան գնալու ընթացքում: «Գիշերը կամ առավոտվա կողմ գալիս են, արտաքսում, բայց իրավունք չունեն ինձ նման հիվանդներին այդ կերպ դուրս հանել, քանի որ իրենց երկրի օրենքի համաձայն՝ նախապես պետք է զգուշացնեն, որ սթրեսից և այլնից հեռու լինեք»,- շարունակեց Հունանյանը:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել