ՄամուլՏեսանյութ

Գերի ընկած զինվորի ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքին (Տեսանյութ)

Գերի ընկած զինվորի ծնողը քարով հարվածեց Կառավարության շենքին (Տեսանյութ)

Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։

Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն։

berman entarkel

Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։

Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել