Գերեվարված Վիգեն Էուլջեքյանին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց
Գերեվարված Վիգեն Էուլջեքյանին տեղափոխել են Բաքվի հիվանդանոց
Պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին գերեվարված Վիգեն Էուլջեքյանը, ում Բաքվի դատարանը որպես ահաբեկչի, դատապարտել է 20 տարվա ազատազրկման, երեկ տեղափոխվել է Բաքվի Ավրասիա հիվանդանոց։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի, եւ քանի որ հայ ռազմագերիներն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն, մնում է հուսալ, որ Լիբանանի կառավարությունը, ինչպես Մարալ Նաջարյանի դեպքում, կզբաղվի իր քաղաքացու փրկությամբ»,-նշել է նա։