Մամուլ

Գետն ընկած աղջնակի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Գետն ընկած աղջնակի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

debet get parekayin

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։

Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Նշենք, որ գետն ընկած երեխայի կյանքը փրկել է ալավերդցի 32-ամյա Ժիրայր Պողոսյանը։

jirayr poghosyan

Կիսվել