Գեղարքունիքում մայրը 10-ամյա որդուն կախված է գտել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Գեղարքունիքում մայրը 10-ամյա որդուն կախված է գտել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Shamshyan.com-ի տեղկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է ղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։
Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է՝ իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց, և ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում