Մամուլ

Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը: «Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի հիվանդանոցում պառկած բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ:

Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց գյուղապետը:

Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան  շփման շրջանակը:

Կիսվել