Մամուլ

Գեղարքունիքի մարզում 57-ամյա վարորդը «Գազել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում 57-ամյա վարորդը «Գազել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ, օգոստոսի 6-ին ժամը 09։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։

Վրաերթի հետևանքով՝ 3-ամյա երեխան տեղում մահացել է։

Կիսվել