Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից կին է մահացել
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից կին է մահացել
Գեղարքունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է՝
«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային ախտանիշներով մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,
8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։
Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։
Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»։