Մամուլ

Գավառում 34-ամյա վարորդը Mazda 6-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում 34-ամյա վարորդը Mazda 6-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժնի պետ Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում նաձեռնվել է վարույթ: 

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել