«Գաղտնիքը Հայրապետովը և Գադիրովը իրենց հետ գերեզման տարան». Ոսկան Սարգսյան
«Գաղտնիքը Հայրապետովը և Գադիրովը իրենց հետ գերեզման տարան». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալը.
«2018 թվականի, սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացել է հայտնի «վերելակային» հանդիպումը, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն` սահմանագծի լարումը նվազեցնելու, երկու երկրների ղեկավարների և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև «օպերատիվ կապ» հաստատելու մասին:
Այդ հանդիպմանը մասնակցել է 4 հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, ՀՀ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը և Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության բաժնի պետ, գնդապետ Թարլան Գադիրովը։
Գ․ Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։
Հայրապետովը հանկարծամահ եղավ 2022թ․ հունվարի 1-ի առավոտյան, նա վատ է զգացել, «Շտապ օգնություն» են կանչել, սակայն բուժաշխատողների հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։
Ըստ վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել։ Թարլան Գադիրովը հանկարծամահ եղավ 2022թ․ հունվարի 25-ին, երբ մարզադահլիճում վատ է զգացել, «Շտապ օգնության» խումբ է եկել, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել։
Գ․ Հայրապետովը և Թ․ Գադիրովը ծեր չէին, ամուր առողջություն ունեին, վատ առողջություն ունեցողները նման պաշտոններ չեն զբաղեցնում։ Էլ ի՞նչ պայմանավորվածություններ են կայացել Դուշանբեի վերելակում, որի գաղտնիքը Հայրապետովը և Գադիրովը իրենց հետ գերեզման տարան»: