ՄամուլՏեսանյութ

«Գալիս եմ հանգստանալու և սթրեսի եմ ենթարկվում». ինչո՞ւ են պարեկները խուզարկել այգում գիրք կարդացող կնոջը (Տեսանյութ)

«Գալիս եմ հանգստանալու և սթրեսի եմ ենթարկվում». ինչո՞ւ են պարեկները խուզարկել այգում գիրք կարդացող կնոջը (Տեսանյութ)

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Երևանի այգիներից մեկում հանգստացող կնոջը մոտեցել են երկու ոստիկանության կին աշխատակիցներ և խուզարկել նրա պայուսակն ու գրպանները՝ պատճառաբանելով, թե հենց նրա անվտանգությունից ելնելով են խուզարկություն իրականացնում:

Կինը այս խուզարկությունը տեսագրել է հեռախոսով:

«Ես իմ քաղաքում գալիս եմ հանգստանալու և սթրեսի եմ ենթարկվում»,- ասում է կինը ոստիկաններին:

Խուզարկելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո ոստիկանները ներողություն են խնդրում և հաճելի հանգիստ մաղթում կնոջը:

Տեսանյութն առաջացրել է օգտատերերի զայրույթը, որոնք վրդովված են կին ոստիկաննների վարվելակերպից:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել