Գազարով և հավի մսով համեղ աղցան
Գազարով և հավի մսով համեղ աղցան
Բաղադրիչներ
հավի կրծքամիս – 100գր
գազար – 100գր
տաքդեղ – 100գր
սխտոր – 1 պճեղ
բուսայուղ – 2ճ/գդ
թթվասեր – 2ճ/գդ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Գազարով և հավի մսով համեղ աղցան
Պատրաստման եղանակ՝
Գազարը և տաքդեղը կտրատում ենք ձողիկներով:
Մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփելը և թեթևակի կարմրելը:
Խառնում ենք տապակված հավի կրծքամիսը կտրատված բանջարեղենների հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղ և պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:
Գազարով և հավի մսով աղցան, որի պատրաստումը Ձեզանից կխլի ընդամենը 20 րոպե: Կարելի է համեմել ինչպես մայոնեզով, այնպես էլ թթվասերով: