Համեղ, թեթև, հեշտ պատրաստվող աղցան ավոկադոյով և հավի մսով

Երեկոյան պատրաստում ենք շատ համեղ, թեթև, հեշտ պատրաստվող աղցան ավոկադոյով և հավի մսով։

Բաղադրիչներ՝
Հավի մսի համար՝
• հավի կրծքամիս 225 գ
• ձիթայուղ 1 ճ.գ.
• աղ և սև պղպեղ 
• կարմիր պղպեղ 1/4 թ.գ.
• սոխի փոշի 1/8 թ.գ.
• սխտորի փոշի 1/4 թ.գ.
• աղացած քիմիոն 1/8 թ.գ.
• չիլի պղպեղ 1/8 թ.գ.
• օրեգանո 1/8 թ.գ.
• 1/2 լայմի հյութ

Լայմի հյութով սոուսի համար՝
• լայմի հյութ 3 ճ.գ.
• ձիթայուղ 2 ճ.գ.
• աղ և սև պղպեղ 
• կարմիր պղպեղի փաթիլներ

Աղցանի համար՝
• 1 վարունգ, կտրատած
• չերի լոլիկներ 1 բաժակ, կիսած
• 1/4 միջին գլուխ սոխ, բարակ կտրատած
• համեմ կամ մաղադանոս
• ավոկադո 1 հատ, կտրատած

Կարող եք պատրաստել Մառանիկի համեմունքներով՝ սև և կարմիր պղպեղով, սխտորի փոշիով, օրեգանոյով։

Պատրաստման եղանակը՝ Հավի կրծքամիսը համեմել համեմունքներով և ձիթայուղով, տապակել թավայի մեջ յուրաքանչյուր կողմից 3-4 րոպե։ Թողնել սառի, կտրատել։ Առանձին ամանների մեջ խառնել աղցանի և սուսի բաղադրիչները, միացնել, խառնել և մատուցել։