Գազայում գտնվող հիվանդանոցը գնդակոծվել է, հարյուրավոր մարդիկ զոհվել են
Գազայում գտնվող հիվանդանոցը գնդակոծվել է, հարյուրավոր մարդիկ զոհվել են
Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին իսրայելական հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Ահլի արաբական հիվանդանոցը ռմբակոծվել է առանց որևէ նախազգուշացման, պատճառվել է լուրջ վնաս, ինչը թույլ չի տվել հիվանդանոցին` շարունակել գործունեությունը և բժշկական ծառայություններ մատուցել հազարավոր մարդկանց։
Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ 200-ից 300 մարդ է զոհվել Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցին իսրայելական հարձակման հետևանքով: Բազմաթիվ մարդիկ դեռ մնացել են փլատակներում, հաղորդում է CNN-ը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին այսօր ասել է, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության 10 օրվա ընթացքում երկու կողմից 4 հազար 200 մարդ է զոհվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է, Գազայի հատվածի մեծ մասը վերածվել է ավերակների, զոհերի թիվը հնարավոր է աճի, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Նա նշել է, որ զոհվածների թվում շատ կանայք ու երեխաներ կան, այդ թվում՝ պաղեստինցի լրագրող, 28 բուժաշխատող, ՄԱԿ-ի աշխատակազմի 14 աշխատակից։