Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա․ «ՀԺ»
Գագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ. «Իմ քայլը» խմբակցությունում ընտրությունը կանգ է առել նրա վրա
Armtimes.com-ը գրում է․ ՀԺ-ի ունեցած տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ:
Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, 65-ամյա Գագիկ Ջհանգիրյանը 2012 թվականին Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով նաեւ ԱԺ պատգամավոր է եղել:
«Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:
Մեր տեղեկություններով, հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: