Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր
Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր: ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց հերթական հետազոտում իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ։