Մամուլ

Գագիկ Խաչատրյանը «Երևան Մոլ»-ը և «Յուքոմ»-ը ձեռք է բերել պետական միջոցներով. «Ժամանակ»

Գագիկ Խաչատրյանը «Երևան Մոլ»-ը և «Յուքոմ»-ը ձեռք է բերել պետական միջոցներով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հաշվեքննիչ պալատը այս պահին ուսումնասիրում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ֆինանսների նախարար աշխատած ժամանակահատվածում վարկային և դրամաշնորհային միջոցների ծախսը:

Ըստ առկա փաստաթղթերի՝ սեփականության իրավունքով Խաչատրյանին պատկանող «Երևան Մոլ» և «Յուքոմ» ընկերությունները ամբողջությամբ ձեռք են բերվել պետական միջոցներով:

Երեք տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նման տպավորիչ հաջողության արձանագրումը համաձայնվեք, որ ամեն մեկի խելքի բանը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել