ԲՏՌ-ները խոդ տված վիճակում սաղ թողել փախել են․ պատճառել ենք մեծ թվով կորուստներ (Տեսանյութ)
ԲՏՌ-ները խոդ տված վիճակում սաղ թողել փախել են․ պատճառել ենք մեծ թվով կորուստներ (Տեսանյութ)
Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել, այս անգամ առաջնագծի հարավ-արեւմտյան ուղղությամբ:
Հենց այս վայրում մեր զինծառայողները երկու անօդաչու սարք են խփել, սպասում են հակառակորդին, ջախջախում եւ ոչնչացնում նրանց դիվերսիոն խմբերը:
«Խոցել ենք թշնամու տեխնիկան, ոչնչացրել ենք կենդանի ուժը: Թող հանգիստ լինեն, այստեղ ամեն ինչ նորմալ է: Պատրաստ ենք կանգնեցնել բոլորին եւ թույլ չտալ մտնել մեր հայրենիք:
Առաջին օրը գրոհել են, ԲՏՌ-ները խոդ տված վիճակում թողել ու փախել են: Իրանց մեծ թվով կորուստներ ենք պատճառել: Շատ զոհեր ունեն, սաղ թողել փախել են, ոչ մեկը ոչ մեկին չի օգնել, իրենց վիրավորներին էլ չեն օգնել:
Հայի պես ենք կռել, հայը միշտ էլ պետք ա կրի: Եթե հայ ենք, պիտի հաղթենք»,-ասում են զինծառայողները:
Տեսանյութը ստորև