Բուրկինա Ֆասոյի դեսպանի հանդիպումը ՀՀ նախագահի հետ
Բուրկինա Ֆասոյի դեսպան Անտուան Սոմդան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Ինձ համար մեծ պատիվ է այսօր իմ հավատարմագրերը ներկայացնել Հայաստանի նախագահին:
Իհարկե, գիտեք, որ գործնականում ծառայությանն անցնելն անմիջապես կարագացնի մեր բարեկամական հարաբերություններիբ զարգացումը Հայաստանի հետ: Մենք եկել ենք այստեղ՝ զարգացնելու բարեկամական, մշակութային, տնտեսական հարաբերությունները:
Կարծում եմ՝ տնտեսական հարաբերությունների միջոցով ամեն բան արագ կստացվի, ուստի մենք աշխատելու ենք՝ ստեղծելու բազային փաստաթուղթ, որը թույլ կտա իրականացնել այս ամենը:
Նախագահի հետ լավ զրույց ունեցանք: Նա խոստացավ օգնել զարգացնելու մեր հարաբերությունները, ամրապնդելու ուս հստակեցնելու դրանք հստակ գործողությունների միջոցով:
Աշխատելու ենք հասնելու այս նպատակին, – ասել է
Բուրկինա Ֆասոյի դեսպան Անտուան Սոմդան։