ՄամուլՏեսանյութ

Բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության (Տեսանյութ)

Բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին

Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն:

Կիսվել