Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց՝ տնօրենի հրաժարականի պահանջով․ Ուղիղ միացում
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել:
Հիշեցնենք, որ նախկինում ևս տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել: