Բոլորն են հիշում՝ ձեր վարքն ու բարքը, ձեր քառակուսի գլուխ տասովչիկներին, ձեր գոլդ համարները․ Հայկ Ստեփանյան
Բոլորն են հիշում՝ ձեր վարքն ու բարքը, ձեր քառակուսի գլուխ տասովչիկներին, ձեր գոլդ համարները․ Հայկ Ստեփանյան
Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մերժվածը իր պատվիրած ֆիլմից ոգեշնչված հարցազրույց է տալիս, նույն ֆիլմի ռեժիսորին, ինչով ևս մեկ անգամ հաստատում է, որ ֆիլմը իր քաղաքական պատվերն էր…
Սա հերթական ճղճիմ փորձն էր սեփական ձախողումներն ու վերջին ամիսներին այսպես կոչված “փրկիչներ” ձևանալու ծրագրի տոտալ տապալումը արդարացնելու, հանրության շրջանում ինչ որ կերպ խղճահարություն առաջացնելու։
Իսկ ի՞նչ է ասում մերժվածը՝ Ասում է “գիտեք ես ավելի մեծ ուժերի եմ պարտվել”, իյա իռ՞ոք. Ավելի մեծ քան Հայ Ժողովու՞րդը։
Իսկ կարո՞ղ է պատահի մեր ռազմավարական դաշնակիցներից նեղված եք մնացել, որ չսատարեցին ձեզ ու իրե՞նց է ուղղված ակնարկը…
Լսեք մերժվածներ՝ Հայաստանում չկա գեթ մեկ անձ, բացի իհարկե գլխավոր մերժվածից, ով կկասկածի, որ Սերժին մերժել է ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Մինչև հիմա չեք գիտակցում, որ 2018թ.-ին Իշխանությունը անցել է Ժողովրդին և հենց Ժողովուրդն է իրականացրել հեղափոխությունը և ձեզ, ձեր ողջ խունտայով հանդերձ դուրս շպրտել զավթած պաշտոններից։
Մերժվածը շարունակելով իր անհեթեթությունները իրեն մերժող ժողովրդին դիմում է “սրանց”-ով։”Սրանքը” դուք եք՝ ձեր ողջ բանդան առանց բացառության, ԲՈԼՈՐԴ “ՍՐԱՆՔ” եք։
Չփորձեք Հայ Ժողովրդի հետ անհարգալից խոսել։ Ձեզ մերժելու գլխավոր պատճառներից մեկը եղել է հենց ձեր քմահաճ վերաբերմունքը Մեր Ժողովրդին, հասարակ Քաղաքացուն։
Դա բոլորն են հիշում՝ ձեր վարքն ու բարքը, ձեր քառակուսի գլուխ տասովչիկներին, ձեր գոլդ համարները, անպատժելի բարեկամներին, թալանված բանակի հաշվին գնված տներն ու մեքենաները։
Այո՛ Դուք այլևս չունեք իշխանություն և չեք էլ ունենալու։ Հայաստանը ունի՛ Ապագա և այդ Ապագան ձեր հետ որևէ աղերս չունի։ Եւ որքան շուտ դա գիտակցեք, այդքան ավելի լավ ձեզ համար»։