ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը
ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության սոցկայքի էջից:
«Հիմնական խնդիրը պետք է դրվի ծերերի, աղքատների, անօգնականների օգնելու համար եւ պետք է կապ չունենա ծանոոթ, բարեկամ, կուսակցական պատկանելություն, միայն մարդ:
Ամեն մեկը որպես մարդ պետք է քայլ կատարի, որ գիշերը ակրողանա հանգիստ քնի: Մարդիկ պետք է զգան, որ կա ուշադրություն, կա վերաբերմունք, ոչ միայն ձեն հավաքելուց, այլ անեւ հիմա:
Հերթը կգա, բոլորը պատասխան կտան իրենց արածների եւ չարածների համար, մենք պետք է միասնական կանգնենք, այս խնդիրները կարգավորելու»,- խմբակցության նիստին ասել է Գագիկ Ծառուկյանը:
Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասել, որ իրենք 7 կետից բաղկացած ծրագիր են ներկայացրել Կառավարությանը, որին դեռ չեն պատասխանել: