Աշխարհ

Բլինքենը Կիև է ժամանել «լավ լուրով»

Բլինքենը Կիև է ժամանել «լավ լուրով»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ուկրաինացի լրագրող Իլյա Պոնոմարենկոն տեսանյութ է հրապարակել, որում Բլինքենին ցույց են տալիս Պատրոն անունով աշխարհահռչակ շանը, որը մասնակցել է ուկրաինական տարածքների ականազերծմանը։

Անցած գիշեր Կիևը և մի շարք այլ ուկրաինական բնակավայրեր զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել ռուսական ուժերի կողմից։ Օդային հարձակումը դադարել է ԱՄՆ պետքարտուղարի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 6-ին Կիև կատարած այցի ընթացքում կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի նոր օգնության մասին

Էնթոնի Բլինքենը վերջին անգամ Ուկրաինա էր այցելել ուղիղ մեկ տարի առաջ:

Կիսվել