Օգտակար

Բժիշկը հայտնել է թոքաբորբի առաջացման գլխավոր պատճառը

Բժիշկը հայտնել է թոքաբորբի առաջացման գլխավոր պատճառը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ցրել է թոքաբորբի մասին տարածված միֆը։ «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա ասել է, որ հիվանդությունը վարակիչ չէ։

Նրա խոսքով՝ այս հիվանդությունն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։

Մյասնիկովը բացատրել է, որ գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ:

Հիվանդությունը սկսվում է հանկարծակի դողով, սարսուռով, ջերմության արագ բարձրացումով մինչև 39-40օ պլևրալ բնույթի ցավերով:Ջերմությունը կարող է տևել 7-10օր, իսկ ադեկվատ հակամանրէաբանական բուժման դեպքում տևում է 3-4 օր:

Ոչ բարդացած թոքաբորբերի դեպքում ջերմությունը աստիճանաբար նվազում է (լիտիկ անկում ) կամ իջեցնում է հանկարծակի մեկ օրվա կամ ժամերի ընթացքում (կրիտիկական անկում ) , որը կարող է ուղեկցվել սուր անոթային անբավարարությամբ:

Հիվանդության սկզբնական շրջանում հազը չոր է, 2-3 օր անց արտադրվում է ժանգագույն մածուցիկ լորձային խորխ: Բնորոշ է ախտահարված կողմի դեմքի հիպերէմիա, շուրթերի և քթի եզրերին հերպետիկ ցանավորում:

Հիվանդներն ընդունում են հարկադրական դիրք` պառկաշ մեջքի կամ ախտահարված կողմի վրա, որը որոշ չափով նվազեցնում է պլևրալ թերթիկների շփումը հետևաբար նաև ցավը: Զննման ժամանակ կրծքավանդակի ախտահարված հատվածը հետ է մնում շնչառության ժամանակ:

Կիսվել