Բերման է ենթարկվել 40 տարվա բանտարկությունից հետո Հայաստանում ցույցի մասնակցող Համբիկ Սասունյանը
Բերման է ենթարկվել 40 տարվա բանտարկությունից հետո Հայաստանում ցույցի մասնակցող Համբիկ Սասունյանը
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱՄՆ-ում թուրք դեսպանի սպանության համար 40 տարի բանտում անցկացրած Համբիկ Սասունյանին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ քպ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից…
Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա…»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանն ազատ էր արձակվել ամիսներ առաջ ու ժամանել էր Հայաստան։
«Ամենայն ուրախութեամբ գրում եմ Ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ հայրենի հողի վրա լինելու, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը։
Ձեր ցուցաբերած աջակցությունը տարիների ընթացքում մշտապես քաջալերել է ինձ և դրական ներդրում է ունեցել իմ դժվար օրերում։
Խորին շնորհակալություն կուզեմ հայտնել բոլոր նրանց, որոնք գրել են, այցելել են և միշտ պահել են ինձ իրենց սրտերում։ Վերջապես հասել եմ տուն»,- վերադարձից հետո գրել էր Սասունյանը։
Հիշեցնենք, որ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին։