Բերման են ենթարկել «Ինքիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին
Բերման են ենթարկել «Ինքիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։
««Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։
Նշեմ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։ Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։
Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»։