«Բելաջիո» ռեստորանի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է (Տեսանյութ)
«Բելաջիո» ռեստորանի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է (Տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Վահագն Նիկողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 25-ին Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, երբ 1 հոգի մահացել էր, իսկ ինքը տեղափոխվել էր հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ մահացածներից ով է եղել վարորդը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։10-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։
Տեսանյութը ստորև