ՄամուլՏեսանյութ

Բաքվում էր Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, շուտով այնտեղ կժամանի ՊՆ Հուլուսի Աքարը

Բաքվում էր Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, շուտով այնտեղ կժամանի ՊՆ Հուլուսի Աքարը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Սամսուն քաղաքում Էրդողանի այսօրվա ելույթից մի մեջբերում. «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում մեր եղբայրների կողքին մենք ենք։ Թուրքիան նույն պատվաբեր վարքն է ցուցաբերում Միջերկրականից մինչև Սև ծով, Սիրիայից Լիբիա, Կիպրոսից մինչև Ղարաբաղ»։

Այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն, այնտեղ է մնում Թուրքիայի խորհրդարանի նախագահը, շուտով այնտեղ կժամանի ՊՆ Հուլուսի Աքարը։ Դե իսկ պատերազմի առավել ակտիվ լուսաբանումը կատարվում է Թուրքիայի գլխավոր մեդիա-հոլդինգների կողմից։

Հուլուսի Աքար

Ինչպես որ Սիրիայում և Լիբիայում չկա կենտրոնական իշխանություն և Թուրքիան ընկալում է այդ պետությունների տարածքները որպես սեփական նվաճումների դաշտ, գրեթե նույն կարգավիճակում է Ադրբեջանը և դրա դե-ֆակտո ղեկավար Ի. Ալիևը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել