Բաքվի հետ բանակցություններ են վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Բաքվի հետ բանակցություններ են վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։
Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, Ադրբեջանը մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։
Արցախցի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, ասել է` պարզ չէ՝ խնդիրը կլուծվի համաներմա՞ն միջոցով, թե՞ այլ մեխանիզմով։