Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու
Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու
Ադրբեջանը եւ Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է իրականացնել դրանք։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը եւ այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի եւ Երեւանի բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։
«Մենք քանիցս ասել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Հաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն» է, Չավուշօղլուն հաստատական պատասխան է տվել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում դրական ընթացք է ունեցել։ Ընդ որում՝ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երեւանի վրա ճնշում է գործադրվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։