«Բաքուն ու Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն». Ալիև
«Բաքուն ու Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն». Ալիև
Բաքուն և Երևանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն՝ հարաբերությունները կարգավորելու համար, այս մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք արել ենք մեր առաջարկները և, ինչպես նախկինում, կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում վտանգները մեր տարածաշրջանում կարող են մեծանալ»,- ասել է Ալիևը։
«Բայց խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։
Մենք մեր հստակ առաջարկներ ենք արել, և չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։