Մամուլ

Բաքուն հայտնել է զոհերի անունները

Բաքուն հայտնել է զոհերի անունները

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ փոխհրաձգության ժամանակ կրել է կորուստներ իր բանակի շարքերում։

Բաքուն հայտնել է, որ այսօր Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ունի 3 զոհ։ Նրանց անուններն են Վիդադի Զալով, Էլշադ Հասանով և Սաբուհի Թաղիև։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ կան նաև 5-ից ավել վիրավորներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ:

Կիսվել