ՄամուլՏեսանյութ

«Բացառում եմ իմ վերադարձը»․ Վլադիմիր Գասպարյան

«Բացառում եմ իմ վերադարձը»․ Վլադիմիր Գասպարյան

Այս մասին այսօր Էջմիածնում` Սբ. Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Լրագրողի դիտարկմանը` Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին երկխոսության առաջարկ է արել` արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց.

«Ի՞նչ արտահերթ ընտրություն, վերջացրեք: Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում`ընտրությունը, բայց ես չեմ կարծում, թե այս իշխանությունը այս պարագայում կարող է անցկացնել նորմալ ընտրություն»:

Լրագրողները հետաքրքրվեցին` մտավախություններ կան, որ վարչական ռեսուրս կիրառի՞, ինչպես ՀՀԿ-ն էր նախկինում անում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Դա դուք եք ասում»: Հիշեցմանը, որ նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր դա ասում, նա արձագանքեց. «Ամեն ժամանակում պետք է այդ ժամանակի մեջ դիտել ամեն ինչը, այլ ոչ թե հետին թվով գնահատականներ տալ»:

Վլադիմիր Գասպարյան

Լրագրողի հարցին ուժային կառույցները ի՞նչ վերաբերմունք պիտի ունենան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, հատկապես որ կադրերի արտահոսք կա, Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ այդ մասին էլ մեկ անգամ խոսել է.

«Ովքեր չեն դիմանում տխմարությանը… Բայց մեծ հաշվով, ես կարծում եմ, որ ոստիկանությունը, ուժային կառույցներն այսօր պետք է լինեն իրենց տեղում եւ գործեն օրենքի սահմաններում»:

Դիտարկմանը, որ հիմա ապօրինի հրամաններ է կատարում ոստիկանությունը, նա հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ոչ թե ապօրինի հրամաններ է կատարում, այլ քմահաճույքներ է կատարում»:

Լրագրողի այն հարցին, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, Վլադիմիր Գասպարյանն իրեն տեսնո՞ւմ է ուժային կառույցներում հարցի պատասխանն էլ այսպիսինն էր.

«Ես տարիներ շարունակ ասել եմ, որ եկել եմ 60 տարով եւ խնդրել էի ինձ մինչեւ 60-ը հանդուրժել: Հիմա համարյա 63 եմ: Բացառում եմ իմ վերադարձը»:

Կիսվել