Մամուլ

Բացահայտվել է կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու արդյունավետ միջոցը

Բացահայտվել է կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու արդյունավետ միջոցը

Քեմբրիջի և Գրինվիչի գիտնականները պարզել են, որ դիմակներ կրելը արդյունավետ է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Վերջինս վարակի՝ մեկից մյուսին փոխանցման մակարդակը պահում է ստորին մակարդակի վրա։

Դա կկանխի վարակի երկրորդ ալիքը և կհաղթահարի համաճարակը, ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of Royal Society A ամսագրում: Հետազոտողները բացատրում են, որ միայն սահմանափակումները չեն կարող զսպել կորոնավիրուսի երկրորդային բռնկումը:

Հետևաբար նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են զգալիորեն նվազեցնել վարակի փոխանցման արագությունը, եթե շատերը կրեն՝ անկախ ախտանիշներից:

Եթե դիմակներ կրելը համակցվի սոցիալական հեռավորության պահպանմամբ և որոշ սահմանափակիչ միջոցներով, ապա հնարավոր կլինի հաղթահարել համաճարակը և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը պատվաստանյութի հայտնվելուց շատ ավելի շուտ:

Նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ SARS-CoV-2 վիրուսի մասնիկները փոխանցվում են խոսելիս, հազալիս կամ փռշտալիս։

Համաճարակ կամ պանդեմիա առաջացնող պաթոգենի ունակության հիմնական ցուցիչը վերարտադրության ցուցանիշն է (BDP կամ R0), որը հավասար է վարակակիր անձանց միջին թվին: SARS-CoV-2-ի համար BDP-ն գնահատվում է 2-ից 6.47: Որպեսզի համաճարակը նվազի, ցուցանիշը պետք է լինի 1-ից ցածր:

Կիսվել